Էլեկտրոնային քվեարկությունը նոր «թևերի» է բաժանել ՀՀԿ-ին. «քյարթերն» ընդդիմանում են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր օրենսգրքով նախատեսված էլեկտրոնային քվեարկությունը նոր «թեւերի» է բաժանել ՀՀԿ-ին: Խոսքն «արեւմտամետների եւ ռուսամետների» թեւերի մասին է: Բանն այն է, որ ԱՄՆ դեսպանին հանդիպող (իհարկե, Սերժ Սարգսյանի թույլտվությամբ) Գագիկ Մինասյան – Սամվել Նիկոյան զույգն անվերջ գովաբանում է արեւմտյան փողերով գնվելիք էլեկտրոնային սարքերի եւ քվեարկության հմայքները, իսկ, ահա, ՀՀԿ պահպանողական, «քյարթ» թեւն ընդդիմանում է:

Բանն այն է, որ էլեկտրոնային քվեարկության սարքերի նկատմամբ «դոստուպ» կունենա, բանալի-«կոդին» կտիրապետի ոչ միայն հայկական կողմը, այլեւ միջազգային կազմակերպությունները, ինչն ամենեւին չի բխում ՀՀԿ «սրտից» եւ շահերից, պնդում են վերջիններս: Ու քանի դեռ Սերժ Սարգսյանն այդ առնչությամբ չի ասել իր «տղամարդկային-որոշիչ» խոսքը, կողմերն ու թեւերը վիճում են խիստ «անխնա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս