
Այս պահին ընթանում է Ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկում: Ելույթ ունեցավ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ով ներկայացրեց էական փոփոխությունները:
«Ընտրական օրենսգրքով պետք է փորձ արվի լուծել այն հիմնական ուղղությունները, որոնք դրված են Սահմանադրության մեջ, մասնավորապես, համամասնական ընտրակարգ ապահովելը, կայուն մեծամասնություն ապահովելը և մի շարք այլ խնդիրներ, որոնք դրված են Սահմանադրության հիմքում: Այս տեսանկյունից Ընտրական օրնեսգրքում փորձ է արվել լուծում տալ այն հարցերին, որոնք ժամանակի ընթացքում, այս կամ այն անգամ բարձրաձայնվել են և խնդրահարույց են համարվել»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Նա հայտարարեց, որ Սահմանադրությունը նախատեսում է ԱԺ-ի` ընտրությունները համամասնական ընտրական համակարգով անցկացնելը, և այս ընթացքում համամասնականի տարատեսակ մոդելների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխարհում կան համամասնականի տարբեր երկրներ, և դրանք ունեն բազմաթիվ առավելություններ ու թերություններ: «Այն մոդելը, որ մենք առաջարկել ենք, կարող եմ ասել, որ ներկայացնում է կուսակցության և անհատի սկզբունքների համադրման հաջողված մոդել: Մենք առաջարկում ենք որ ՀՀ տարածքը բաժանվի 13 ընտրատարածքների` ինը` մարզերում և չորսը` Երևանում: Սրանով կերաշխավորվեն համամասնական ընտրական համակարգի առավելությունները և ընտրողը հնարավորություն կունենա հասկանալ, թե ով է իր պատգամավորը և որ տարածքից», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: