Նավթի համաշխարհային գները վերսկսել են աճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի և Նյու Յոքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները սկսել են աճել: Այս մասին վկայում են առևտրի տվյալները, փոխանցում է Gazeta.ru-ն:

Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսները աճել են 2,33%-ով՝ մինչև $38,72՝ մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները աճել են 1,82%-ով՝ մինչև $40,78՝ մեկ բարելի դիմաց:




Լրահոս