ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր և նախկին նախարար Արմեն Աշոտյանի հետ հարաբերություններին: Մկրտչյանի խոսքով` իրենց միջև ջերմ հարաբերություններ են, և որևէ պատճառ չկա խնդիրներ ունենալու. «Վստահ եղեք, որ իմ կողմից որևէ քայլ փիառի համար չի լինելու: Պարոն Աշոտյանի հետ որևէ խնդիր չունեմ, շատ լավ հարաբերություններ ունենք: Ես գտնում եմ, որ պարոն Աշոտյանը պաշտոնավարել է շատ լավ»:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: