Ավարտվեց մարմնամարզության Հայաստանի առաջնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում ավարտվեց մարմնամարզության Հայաստանի առաջնությունը:

Տղաների եզրափակչի ազատ վարժությունում առաջին տեղում Վիգեն Խաչատրյանն է (14, 266 միավոր), երկրորդ հորիզոնականում՝ Արթուր Դավթյանն է (14 միավոր), իսկ երրորդ տեղում՝ Արմեն Պետրոսյանը (13,5 միավոր):

Նժույգթափեր վարժությունում  բացարձակ արդյունքով առաջին տեղում Հարություն Մերդինյանն է (15,8 միավոր): Նրան հաջորդում են Արթուր Դավթյանը (14,7 միավոր) և Վիգեն Խաչատրյանը (13,833 միավոր): Օղակների վրա Վահագն Դավթյանը 15,6 միավորով առաջին տեղում է, երկրորդ և երրորդ տեղերը հաջորդաբար զբաղեցնում են Արթուր Թովմասյանը (15,466 միավոր) և Արթուր Դավթյանը (14, 966 միավոր):

Հենացատկերում հաղթեց Արթուր Դավթյանը (14,65 միավոր), երկրորդ տեղում Արսեն Գասպարյան է (13,745 միավոր) և երրորդում՝ Վիգեն Խաչատրյանը՝ (13,55 միավոր): Զուգափայտերի վրա լավագույն արդյունք գրանցեց Արթուր Դավթյանը (14,633 միավոր), նրան հաջորդեցին Վիգեն Խաչատրյանը (13,166 միավոր) և Արթուր Ավետիսյանը (12,666 միավոր): Պտտաձողի վրա 13,8 միավորով հաղթեց Արթուր Դավթյանը, երկրորդ հորիզոնականում Արմեն Պետրոսյանն է (12,833 միավոր) և եռյակի վերջում՝ Վիգեն Խաչատրյանը (12,2 միավոր):

Կանանց պայքարում հենացատկերում լավագույն եռյակում էին Աննա Գրիգորյանը, Էլենա Հայկազուհին և Աննա Պետրոսյանը: Տարբեր բարձրության զուգափայտերի վրա հաղթեց Աննա Գրիգորյանը, իսկ մրցանակային մյուս տեղերը զբաղեցրեցին Էլենա Հայկազունին և Անի Եղիկյանը: Հավասակշռության գերան վարժությունում առաջին տեղում Աննա Գրիգորյանն է, երկրորդ հորիզոնականում Գայանե Սիրականյանն է, իսկ երրորդը՝ Էլենա Հայկազունին է: Ազատ վարժությունում Հայաստանի չեմպիոն դարձավ Աննա Գրիգորյանը, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Գայանե Սիրականյանը և Էլենա Հայկազունին:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս