Երբ հարցը վերաբերում է իշխանության ներկայացուցչին, ապա նրանց համար օրենքը դադարում է գործել. Արթուր Սաքունց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ՀՀ գլխավոր դատախազություն դիմում էր ներկայացրել, որով նա պահանջել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով հարցաքննել Սերժ Սարգսյանին: Դատախազության կողմից դիմումը ստանալուց անցել է 18 օր:

«Ժողովուրդ»-ը Արթուր Սաքունցից հետաքրքրվեց, թե արդյոք ինքը դատախազությունից որեւէ գրություն ստացել է եւ տեղյակ է, թե իր դիմումը ինչ ընթացքում է գտնվում: «Բացարձակապես ոչ մի գրություն, ոչ մի տեղեկություն առայժմ չեն ուղարկել, որ մենք իմանանք՝ ինչ են կատարում: Նրանք պետք է 10 օրվա ընթացքում որոշում կայացնեին հաղորդման հիման վրա: Կան հստակ օրենսգրքի պահանջներ, կա քննչական  գործողությունների կատարման հստակ անելիքը, եւ պետք է կատարել օրենքի պահանջները: Կարող ենք արձանագրել, որ հարցը երբ վերաբերում է իշխանության ներկայացուցչին, ապա նրանց համար օրենքը սկսում է դադարել գործել: Գլխավոր դատախազությունն իր անգործությամբ, ըստ էության, հերթական անգամ ցույց է տալիս դա»,- ասաց Սաքունցը:




Լրահոս