ՀՀ բնապահպանության նախարարության 2016թ. գերակա խնդիրները և միջոցառումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը 2016թ. հունվարի 14 N 131-Ն որոշմամբ հաստատել է ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները:
ՀՀ բնապահպանության նախարարության 2016թ. գերակա խնդիրն է Սևանա լճում և նրա ջրահավաք ավա¬զա¬նում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառ¬ման աշխատանքների իրականացում: Այս նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին նախատեսված 7624.3 հազ. դրամով Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում իրականացնել.
– սիգի արդյունագործական պաշարների, գիրացող և ձվադրող վտառի, գծային ու քաշային աճի որոշում և գիտականորեն հիմնավորված որսաչափի գնահատում,
– կարասի արդյունագործական պաշարների, բեղունության, ձվադրավայրերի, ձվադրման ժամկետների, գծային ու քաշային աճի որոշում և գիտականորեն հիմնավորված որսաչափի գնահատում,
– էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի, ամառային իշխան, կողակ) վտառի, ձվադրա-վայրերի վիճակի գնահատում, ձվադրմանը գնա¬ցող ժամկետների, քանակի, կենսաբա¬նական վիճակի, ձվադրմանը խոչընդոտող պայմանների որոշում,
– խեցգետնի սննդառության, արդյունագործական պաշարների, սեզոնային բաշխվածության` ըստ խորության և տարածքի, գծային և քաշային աճի` ըստ տարիքաչափսային խմբերի, բեղունու¬թյան որոշում և գիտականորեն հիմնավորված որսաչափի գնահատում

Երկրորդ գերակա խնդրով նախատեսված է Էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոնի ստեղծում, որի շրջանակներում Երևանում գտնվող «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի տարածքում միջազգային ֆինանսավորմամբ կստեղծվի Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպան¬վող տարածքներում Էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոն:

ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրերով ՀՀ բնապահպանության նախարարությունը ներկայացնելու է «Հարավային ջրավազա¬նային կառավարման պլանը հաստա¬տելու մասին» ՀՀ կառավարու¬թյան որոշման նախագիծը: Ջրավազանային կառա¬վար¬ման պլանի մշա¬կումը, կազմումը և ընդունումը նպատակա¬ուղղված է հավա¬¬սա¬¬¬րա¬¬կշռելու ջրօգտագործող¬ների՝ ներառյալ համայնք¬¬¬¬ների, էներգե¬տի¬կայի, արդյունա¬բերության և գյուղա¬տնտե¬սության փոխ¬կապակցված փոխհարաբերությունները: Պլանի մշակումը նպաստելու է ջրային ռեսուրսի արդյու¬նավետ կառավարմանը և պահպան¬մանը, ինչպես նաև ջրային ռեսուրսի խնայողու¬թյանը, ջրի ազգային ու ռազմավա¬րական պաշար¬ների պահ¬պանմանը և ավելացմանը:

Կառավարության հաստատման է ներկայացվելու «Հայաստանի Հանրապետու¬թյան կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն և 2013 թվականի հունվարի 10-ի N 22-Ն որոշում¬ներում լրացումներ և փոփո¬խու¬¬թյուններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է ՀՀ ընդերքի մասին օրենս¬գր¬¬¬քի 61-րդ հոդ¬վածով նախա¬տեսված շրջակա միջավայրի պահպանու¬թյան դրամա¬գլխի համալրման և մշտա¬դիտարկումների իրակա¬¬նացման վ¬ճար¬ների վերանայման կանոնակարգում՝ հանքի փակման վերջ¬նական ծրագրի կազմման ըն¬թացքում, վերանայված վճարների գանձման և օգտա¬գործման արդյու¬նա¬¬վետ մեխանիզմների սահ¬մա¬նում:

ՀՀ կառավարու¬թյուն է ներկայացվելու «Հայաստանի Հանրապետու¬թյու¬¬¬նում «Կայուն օրգանական աղտո¬-տիչների մասին» Ստոկ¬հոլմի կոնվենցիայի իրակա¬նաց¬ման գործողությունների ազգային ծրագրի 2016-2020 թվականներին իրականաց¬վելիք միջոցառումների ցանկին հավանու¬թյուն տալու մասին» ՀՀ կառավարության արձանա¬գրային որոշումը: Ստոկհոլմի կոնվենցիայով կարգավորվող վտանգավոր նյութերի հետ կապված հիմնա¬խնդիրների լուծման նպատակով առաջարկ¬վող միջոցառումների իրականացում, որոնք նպատակաուղղված են կայուն օրգանական աղտոտիչների օգտա¬գործման դադարեցմանը, դրանց արտանետում¬ների կրճատմանը և կայուն օրգանական աղտոտիչներ պարունա¬¬կող թափոնների ոչնչացմանը, կնպաստի մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանու¬թյանն այդ վտանգավոր նյութերի վնասակար ազդեցությունից:

Մշակվելու է «Սևանա լճի էկոհամա¬կարգերի վերականգնման, պահպանման, վերար¬տա-դրման, բնականոն զարգաց¬ման և օգտագործման միջո¬ցառումների 2017 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսված է Սևանա լճի էկոհա¬մակարգերի վերա¬կանգնման, պահպա¬ն¬ման, վերարտա-դրման, բնականոն զարգաց¬ման և օգտա¬գործման միջոցառում¬ների կատարման ապահո¬վում, այդ թվում` Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտ¬վածության, hիդրո¬-կենսա¬բանական, հիդրոօդերևութաբանական, ինժեներա¬երկրաբանական մոնիթորինգի իրակա¬նացման, ջրածածկման ենթակա տարածք¬ներում անտառա¬մաքրման, ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման, աղբա¬վայրերի բարեկարգ¬ման և անխափան աղբաթափման, արժե¬քա¬վոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության, «Սևան» ԱՊ գիտական ուսումնասիրությունների և անտառա¬տնտեսա¬կան աշխա¬տանքների, ինչպես նաև այլ միջոցառում¬ների կատարման ապահովում:

Մշակվելու և կառավարության հաստման է ներկայացվելու «Հայաստանի Հանրապետու¬թյան կողմից վավերացված մի շարք բնապահպանական միջազ¬գային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրա¬պե-տու¬թյան պարտավորու¬թյուն¬ների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: ՀՀ կողմից վավերաց¬ված մի շարք բնապահպանական կոնվեն¬ցիաներից բխող Հայաս¬¬տանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կա¬տարումն ապահովող 2017-2022 թվականների ժամանակահատվածի համար միջոցառում¬ների ցանկի ընդունումը հնարավորություն կտա կարգավորել և իրականացնել այդ կոնվեն¬ցիաներից բխող ՀՀ ստանձնած պարտավորությունները:

Հաստատման է ներկայացվելու «Դիլիջան» ազգային պարկի 2016-2025 թվականների կառա-վարման պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Հաստատվելու է Ազգային պարկի համար 10-ամյա կառավարման պլան` պարկի համար երկարա-ժամկետ կայուն զարգաց¬ման, բնապահպանական և տնտեսական զարգաց¬ման ուղղությունների ներդաշնակեցման ապահովման նպատակով:




Լրահոս