Ինչպես է ԱԱԾ վարորդը, կարմիր-կանաչը խառնած, խախտում երթևեկության կանոնները (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը վարորդներից պարբերաբար բողոքներ է ստանում այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից սահմանված տուգանքներն այն աստիճան չափազանցված են, որ որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում:

Պատկան մարմինները բազմաթիվ նոր օրինագծեր են առաջ քաշում, չափորոշիչներ սահմանում, սակայն դրանցից վարորդների դժգոհություններն ու բողոքները նվազելու փոխարեն, ավելանում են:

Իսկ ավելի վրդովվեցուցիչ է այն, որ ինչպես ամենուր, այս պարագայում ևս կարող են շահել արտոնյալները: Եվ մինչ հանրությունը շարունակում են հույսեր փայփայել, թե գոնե ուժային կառույցները կպահպանեն բոլորի համար սահմանված օրենքները, պարզվում է, օրինախախտների շարքերը հաճախ համալրում են հենց նրանք:

12834697_980115772082222_1477045019_n

Ասածի վառ օրինակն է Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկում ArmLur.am-ի տեսախցիկի ֆիքսած օրինազանցությունը: Այսպես, լուսանկարում պատկերված Ազգային անվտանգության ծառայությանը պատկանող 120ՏՏ02 համարանիշներով NISSAN մակնիշի ավտոմեքենան ճանապարհային երթևեկության կանոնների ակնհայտ խախտում է կատարում:

Լուսաֆորի կարմիր լույսի առկայությամբ նշված ավտոմեքենան ուղիղ երթևեկում է խաչմերուկի այն հատվածով, որտեղից թույլտատրվում է երթևեկել միայն աջ: Այսինքն` աջ «սեկցիա»-ով երթևեկում է ուղիղ, ընդ որում լուսաֆորի կարմիր լույսի առկայությամբ:

11791693_980115775415555_1972368017_n

Ապա հասնելով խաչմերուկի կենտրոն` շարունակում է ուղիղ երթևեկությունը` հերթական խախտումը կատարելով:

Մնում է հուսալ, որ տեսախցիկները «կույր» չեն ձևանա, և օրինախախտ իրավապահները կստանան իրենց արժանի պատիժը:




Լրահոս