ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պատգամավոր Վարդան Օսկանյանի` կուսակցություն ստեղծելու մտադրության մասին իմացել է երեկվա նրա հայտարարությունից մեկ շաբաթ առաջ, երբ հանդիպում էր ունեցել նրա հետ:
«Երեկվա հայտարարությունից մոտավորապես մեկ շաբաթ առաջ մենք հանդիպել ենք Օսկանյանի հետ, և նա ասել է, որ առաջիկայում կհայտարարի նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին: Նա լուրջ քաղաքական գործիչ է, լուրջ ավանդ ունեցող գործիչ», – նշեց ԲՀԿ ղեկավարը:
Անդրադառնալով Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի` այդ կուսակցությանը ներգրավելու հարցին, Զոհրաբյանը նշեց. «Վահե Հովհաննիսյանը կուսակցության անդամ չի եղել, Մարգարյանը «Հզոր Հայրենիք» կուսակցության փոխնախագահն է, իսկ ինչ վերաբերում է Վարդանյանին, ես չեմ բացառում, որ նա և Մարգարյանը լինեն այդ կուսակցության անդամ»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: