Մեկնարկեց Beeline-ի և ՀԳՀՄ համատեղ «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» ծրագրի երրորդ փուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ հայտարարում են «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» խորագրով ծրագրի երկրորդ փուլի ավարտի և երրորդ փուլի մեկնարկի մասին: Ծրագիրն իրականացնում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում։

Ծրագրի ավարտական փուլում, 20 երիտասարդներ ՀԳՀՄ թրեյնինգների, մենթորինգի և խորհրդատվության շնորհիվ մշակել և ներկայացրել են իրենց բիզնեսը հիմնադրելու գործարար նախագծերը: Նախագծերը գտնվում են ոլորտի մասնագետների կողմից գնահատման փուլում, որից հետո անհրաժեշտ փոփոխությունների և խորհրդատվության միջոցով դրանք կբարելավվեն, այնուհետ ՀԳՀՄ և Հայաստանում  Beeline–ի աջակցությամբ այդ բիզնես ծրագրերի հեղինակները կհիմնադրեն իրենց սեփական բիզնեսը:

Ծրագրի առաջին փուլին մասնակցեցին ավելի քան 350 ավագ դպրոցի աշակերտներ և ուսանողներ Երևանից և մարզերից, ովքեր «Կարիերայի պլանավորման ճանապարհին» թրեյնինգ-դասընթացի ընթացքում ստացան ամբողջական գիտելիքներ և հմտություններ գրագետ ինքնակենսագրական գրելու, աշխատաշուկայում համապատասխան աշխատանք գտնելու և հարցազրույցին պատշաճ ներկայանալու մասին: Դասընթացներն անց են կացվել 10-15 մասնակցից բաղկացած խմբերում, որի ավարտին մասնակիցները ստացել են հավաստագրեր:

Նոյեմբեր ամսին մեկնարկեց դասընթացների երկրորդ փուլը, որի ընթացքում ընտրվել են 70 ակտիվ, նախաձեռնող և բիզնես գաղափարներ ունեցող երիտասարդներ, բիզնես ոլորտի փորձագետների կողմից կազմակերպվել է հատուկ մասնագիտական երկօրյա դասընթաց «Ինչպե՞ս սկսել սեփական բիզնեսը Հայաստանում» թեմայով: Այս փուլի ավարտին ընտրվել է լավագույն 20 մասնակից։

«ՀԳՀՄ-ի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանում  Beeline–ին,  մի կազմակերպության, որը ՀՀ-ում աչքի է ընկնում իր բազմաթիվ կորպորատիվ սոցիալական  ծրագրերով, լավագույն փորձով բիզնեսի վարման բնագավառում, որի շնորհիվ ծրագրում ըդգրկված 350 երիտասարդներ էականորեն բարձրացրել են իրենց մրցունակությունը  աշխատաշուկում և շուտով 20 երիտասարդներ կհիմնադրեն իրենց սեփական  բիզնեսը, նոր որակ բերելով բիզնես մշակույթում: Այս ամենի շնորհիվ զգալիորեն կխթանվի զբաղվածությունը ՀՀ-ում», – նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Համոզված եմ, որ այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանի ողջ տարածքում նպատակասլաց երիտասարդներին ձեռք բերել այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք, անշուշտ, օգտակար կլինեն իրենց կարիերայի պլանավորման, ինչպես նաև բիզնեսի վարման և զարգացման գործընթացում։ Իսկ մենք էլ մեր հերթին «Թող քո հետք»-ը գլոբալ սոցիալական ռազմավարության շրջանակում կաջակցենք նրանց գրանցելու իրենց բիզնեսը և ստանալու մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն բիզնեսը վարելու ճանապարհին՝ փոխելով երիտասարդների կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» խորագրով ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել բիզնես պլան կազմելու և կարիերան պլանավորելու, սեփական բիզնեսը հիմնելու և վարելու գործընթացը, բարձրացնել մրցունակությունն աշխատաշուկայում, ինչպես նաև նպաստել աշխատանքային միգրացիայի կանխարգելմանը և զբաղվածության խթանմանը։




Լրահոս