«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ի ներսում ծավալված խմորումները շարունակում են զարգանալ: Ինչպես հայտնի է՝ կուսակցության ներսում երկու թեւ է ձեւավորվել, որոնցից մեկը կուսակցության նախագահ Նարիա Զոհրաբյանի կողմնակիցներն են: Մյուս թեւը ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կողմնակիցներն են: Կողմերի միջեւ ծավալված դիրքային պայքարի առաջին փուլի արդյունքներով Նաիրա Զոհրաբյանին հաջողվեց կասեցնել իրեն պաշտոնանկ անելու նպատակով սկսված գործընթացը եւ կուսակցության կառավարման ղեկն ամբողջությամբ վերցնել իր ձեռքը:
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո ԲՀԿ-ի կառավարումը մասերի էր բաժանվել. ֆինանսական մասը թողնվել էր Աբրահամ Մանուկյանին: Սակայն ներկայումս այդ գործընթացը եւս Զոհրաբյանն է վերահսկում: Ի դեպ, Աբրահամ Մանուկյանը իր անձի հետ կապված «վտանգավոր» իրավիճակներում նախընտրում է Հայաստանից հեռանալ: Այս անգամ եւս նույն կերպ է վարվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ներկայումս նա գտնվում է Մոսկվայում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: