Հայաստանի իշխանությունները վերջերս բազմաթիվ հայտարարություններ են արել` հավաստիացնելով, որ պատրաստ են ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ համագործակցել Ընտրական օրենսգրքի մշակման շուրջ: Ցավոք սրտի, իշխանությունների գործողությունները դեռևս որևէ կերպ չեն հաստատում այդ պնդումները: Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Ժամանակն է, որ իշխանությունները վերջ տան այս մանր խորամանկություններին, որոնց ճղճիմությունը ակնհայտ է և՛ մեր հասարակության, և՛ միջազգային հանրության համար: Քաղաքացիական հասարակությանը և ընդդիմությանը հաջողվել է, ըստ էության, ձևավորել պահանջների միասնական պլատֆորմ»,- նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում: