Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սվիդլերի հետ. Հավակնորդների մրցաշար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրում:

Այս տուրում Արոնյանի մրցակիցը ռուս Պետեր Սվիդլերն էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 41-րդ քայլին շախմատիստները կիսեցին միավորը:

Արոնյանը հաջորդ տուրում կմրցի Ֆաբիանու Կարուանայի հետ:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս