Ռուսական «Գազպրոմ» և «Տատնավթ» ընկերությունները դադարեցրել են նավթի մատակարարումը Բելառուսին, փոխանցում է Gazeta.ru-ն: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:
Նավթի մատակարարման դադարեցումը կապված է այն բանի հետ, որ բելառուսական կողմը խախտել է վառելիքի մատակարարման մասին համաձայնագիրը:
2015թ. Բելառուսին 409 միլիոն դոլարի չափով ռուսական նավթամթերք է մատակարարվել:
Մոսկվայի և Մինսկի միջև տարաձայնություններ էին առաջացել դեռևս 2012թ., երբ ռուսական ընկերությունները դադարեցրին նավթի մատակարարումները Բելառուսին, քանի որ ռուսական իշխանությունները կասկածներ ունեին, որ Մինսկի ռուսական նավթամթերքները լուծիչների տեսքով վերաարտահանվում են Եվրոպա:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան