Սամվել Կարապետյանը 10 բնակարան կտրամադրի Գյումրու անօթևան ընտանիքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Գյումրու անօթևանների աջակցությանն ուղղված դրամահավաքի արդյունքում  կա արդեն 11 բնակարան, որոնց գնման պրոցեսը արդեն սկսվել է: Այսօր նախաձեռնության  սոցցանցի էջից հայտնի դարձավ, որ բնակարանները արդեն 22-ն են:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն ու «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը այսօր կնքել են պայմանագիր, ըստ որի՝ ևս 10-ը բնակարան է տրամադրվելու անօթևան ընտանիքներին:

Ընկերության աշխատակազմի կողմից կընտրվեն ծայրահեղ ծանր պայմաններում ապրող այն ընտանիքները, որտեղ  բնակվում  են երեխաներ, հաշմանդամ և տարեց մարդիկ:

Բացի այդ՝ ընկերության ղեկավար անձնակազմի և կոլեկտիվի անձնական միջոցների հաշվին ձեռք է բերվում ևս երկու բնակարան՝ առաջնորդվելով դրանց բաշխման նույն սկզբունքներով:

Սյուզի Մուրադյան




Լրահոս