Պերմյակովը թաքնված է եղել տնակում. հրապարակվել են փորձաքննության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում այսօր տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Դատարանն այսօր հրապարակել է մի քանի փորձաքննությունների եզրակացությունները:

Վալերի Պերմյակովը և նրա ծառայակիցները, ովքեր 2015թ. հունվարի 12-ին հերթապահություն էին իրականացրել, ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության: Ըստ այդ փորձաքննության`  նրանք թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ չեն եղել:

Հրապարակվել է նաև Բայանդուր գյուղի ուղեկալի տարածքում տեղազննման արձանագրությունը, համաձայն որի` ուղեկալից ոչ հեռու` պոմպակայանի մոտ, հայտնաբերվել է տնակ, որտեղ թաքնվել է Պերմյակովը: Տնակում հայտնաբերվել են անկողնային պարագաներ և հագուստ, ինչն էլ, ըստ պետական մեղադրողի, տալիս է այն հարցի պատասխանը, թե ինչու է Պերմյակովը ձերբալկալման ժամանակ եղել բարակ հագուստով:

Այսօր հրապարակվեցին լուսանկարներ, թե ինչպես է հայ-թուրքական սահմանին հայտնաբերվել Պերմյակովը:  Հրապարակվեց փորձաքննությունների եզրակացությունը՝ կապված հրազենի հետ, ներկայացվեցին փորձաքննության լուսանկարները՝ ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգի և դեպքի վայրից հայտնաբերված պահունակում գտնվող փամփուշտների:




Լրահոս