Հաշված օրեր անց Վարդան Օսկանյանը պաշտոնապես կհայտարարի կուսակցություն ստեղծելու մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանն ապրիլի 4-ին կամ 5-ին  ասուլիս է հրավիրելու` պաշտոնապես հայտարարելով  իր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին: Կուսակցական ծրագրի տնտեսական մասն արդեն պատրաստ է, այն կազմել է սլավոնական համալսարանի դասախոսներից մեկը: Օսկանյանի կուսակցությունում, ըստ էության, լինելու են քոչարյանական թեւի ներկայացուցիչները:

Այն կհամագործակցի  Գառնիկ Իսագուլյանի  «Ազգային անվտանգություն» եւ Արամ Հարությունյանի «Ազգային համաձայնություն»  կուսակցությունների հետ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Իսագուլյանն ասաց. «Բնականաբար, ես կապ ունեմ պարոն Օսկանյանի հետ, մենք լավ ընկերներ ենք: Բայց կուսակցության, կուսակցության ստեղծվելու հետ կապ չունեմ»:  Իսկ Հարությունյանն էլ ասաց. «Մենք պատրաստ ենք համագործակցել, քանի որ պարոն Օսկանյանի հետ եղել ենք նույն համաժողովրդական շարժման մեջ, եւ նրա հայացքները ինձ համար  լրիվ ընդունելի են: Համոզված եմ, որ նրան կհաջողվի համախմբողի դեր կատարել եւ հզոր ուժ կլինի»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս