ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է Անջեյ Կասպշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը: Նշում ենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակը զինված դիմակայության ամբողջ ընթացքում մշտապես իրականացրել է վստահության ամրապնդմանը և լարվածության միակողմանի թուլացմանն ուղղված քայլեր և պատրաստ է հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի նշած ժամանակահատվածում:

Միաժամանակ ակնկալվում էր՝ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ գտնել հրադադարը պահպանելու և սադրանքների չգնալու մասին հստակ պատրաստակամության հայտարարություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն




Լրահոս