Դերժավայի Արկադը շարունակում է մեծ ծավալի հարստություն կուտակել. պատգամավորի ունեցվածքը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադին, անցած տարի շարունակել է մեծ ծավալի հարստություն կուտակել, չնայած ՀՀ Սահմանադրությունը պատգամավորներին արգելում է գործարարությամբ զբաղվել: Ըստ պատգամավորի պաշտոնական հայտարարագրի՝ նա անցած տարի 106 մլն 200 հազար դրամ արժեքով գնել է հողամաս, իսկ 6 մլն դրամով՝ «Toyota Land Cruiser prado 2.7» մակնիշի ավտոմեքենա:

Դերժավայի Արկադիի փոխառությունները՝ վարկեր տարվա վերջում, կազմել են մոտ 2 մլրդ 400 մլն դրամ: Պատգամավորի դրամական միջոցները 2015 թվականին 2014 թվականի համամետ նույնպես ավելացել են՝ 4 մլն դրամից դառնալով 5 մլն 300 հազար դրամ: Պատգամավորի ամսական աշխատավարձը կազմել 560 հազար դրամ: Սակայն նա այդ գումարով չի ապրել, այլ նվիրատվություններով, որոնք կազմել են 1 մլրդ 250 մլն դրամ: Հայաստանում պետական պաշտոնյաների կողմից իրենց ստվերային եկամուտները իբրեւ նվիրատվություն ձեւակերպելն արդեն դառնում է ավանդույթ:




Լրահոս