Որքան ունեցվածք ունի էկոնոմիկայի նորանշանակ նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանն արդեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել եկամուտների և սեփականության մասին հայտարարագիրը:

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2016թ-ի սկզբի դրությամբ նախարարի դրամական միջոցները կազմում են 4 մլն ՀՀ դրամ: Հայտարարագրում որպես ունեցվածք նա նշել է նաև մեկ հողամաս և մեկ բնակարան բազմաբնակարան շենքում: Բացի այդ,  նրա եկամուտը կազմել է 739,240 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից:

Արծվիկ Մինասյանի կինը` Աստղիկ Օհանյանը 2015 թվականի հայտարարագրում նշել է 450 հազար դրամ 1 մլն դրամից ավել եկամուտ, որը հիմնականում գոյացել է աշխատանքի վարձատրությունից:




Լրահոս