Երեկ՝ մարտի 18-ին, հերթական սպանությունն է տեղի ունեցել հանրապետությունում: Կեսգիշերին մոտ Տավուշի մարզի «Բերդ» բժշկական կենտրոնի մուտքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել: Պարզվել է մահացածը Բերդի 28-ամյա բնակիչ Գագիկ Ճաղարյանն է, ում վրա հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր:
Նրա կողքին վիրավոր վիճակում է գտնվել Բերդ քաղաքի մեկ այլ բնակիչ՝ 38-ամյա Վրեժ Մաթևոսյանը: Վերջինիս վիճակը կայուն ծանր է: Ըստ նախնական վարկածի՝ երիտասարդները վնասվածքները ստացել են Այգեպար գյուղում գտնվող ջրամբարի մոտ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: