Էր Ռամադի քաղաքում իրաքցի զինծառայողները հայտնաբերել են «Իսլամական պետության» առաջնորդներից մեկի՝ Աբու Ումար աշ-Շիշանիի (Թարհան Բաթիրաշվիլի) դին, ում ահաբեկչական խմբավորման «պաշտպանության նախարար» են անվանում, փոխանցում է Alsumaria հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ աշ-Շիշանին մահացու վնասվածք է ստացել ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայի ավիահարվածների արդյունքում:
Աշ-Շիշանիի հնարավոր ոչնչացման մասին տեղեկությունը հայտնվել է դեռևս մարտի սկզբին:
Անցած շաբաթ տեղեկություն էր տարածվել, որ ԻՊ-ի առաջնորդը կլինիկական մահ է տանում: