«ԲԵՆԹԼԻ»-Ն ՀԱՆԳԵՑՐԵՑ «ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ» ՊԱՀԱՆՋԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու պահանջով երեկվանից ստորագրահավաք է սկսվել: Այն ընթանալու է ամեն օր` առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 21:00-ն, Հյուսիսային պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկում: Հարկ է նկատել, որ հայ եկեղեցու գոնե վերջին 20 տարվա պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ քաղաքացիները կազմակերպված ընդվզում են որեւէ հոգեւորականի դեմ, ավելին, նույնիսկ արքեպիսկոպոսին կարգալույծ անելու պահանջով ստորագրահավաք կազմակերպում: Հայ հասարակության մեջ հոգեւորականների հանդեպ մշտապես որոշակի պատկառանք է եղել, նրանց կարծիքը` շատ հաճախ որոշիչ, առավել եւս, որ ինքներս մեզ համարում ենք առաջին քրիստոնյա ազգը: Այնինչ Կճոյանի դեմ այս նախաձեռնությունն ամենեւին էլ պատահական չէ: Հոգեւորականի զգեստ կրող անձնավորությունն ինքն իր պահվածքով է վաստակել այդ վերաբերմունքը` ապրելով հոգեւորականին ոչ վայել կյանքով: Նրա անունը կապվում է օֆշորային հայտնի սկանդալի հետ: Բացի այդ, հիշո՞ւմ եք, նա խոստովանեց, որ երբեմն իր ընկերների հետ գնում է իր սանիկի սրճարան՝ զվարճանալու:




Լրահոս