shamshyan.com-ը գրում է, որ մարտի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:20-ի սահմաններրում, Երևան քաղաքի Սվաճյան փողոցի բնակիչ, 40-ամյա Նաիրի Մարգարյանը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Ստեփանավանի թունելի ոլորաններում, իր վարած «Toyota» մակնիշի 34 TN 085 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի մետր առաջ ընթանալով, հայտնվել ձորում:
Կայքի տեղեկություններով` վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Նշված կենտրոնից ֆոտոլրագրողին ասել են, որ վիրավորի անուն-ազգանունն է Աննա Սարգսյան, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: