Երևանի քաղաքապետարանը լատինատա՞ռ գրելաձևն է քարոզում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեխնոլոգիաների զարգացման այս ժամանակաշրջանում հազիվ թե դժվարություն լինի տարբեր տառատեսակներից օգտվելը, բացառություն չէ նաև հայերեն տառատեսակը:

Հատկապես սոցցանցերում շատերի, մասնավորապես թե՛ բանավոր, թե՛ գրավոր հայերենը անաղարտ պահելու ջատագովների կողմից քննադատության է արժանանում թեպետ հայերեն, սակայն լատինատառ գրված յուրաքանչյուր արտահայտություն կամ կետադրական նշան:

Չնայած մեր քաղաքացիների բազում հորդորներին՝ օգտագործել միմիայն հայերեն տառատեսակ, Երևանի քաղաքապետարանը նախապատվություն է տալիս օտարին, այս դեպքում` չակերտներին:

Ցավալի է, երբ պետական մարմինը թեկուզ ակամա քարոզում է օտարը, քանի որ հայերենում  չակերտը սա է`«..», այլ ոչ թե սա “..”

Ստորև ներկայացնում ենք Երևանի քաղաքապետարանի սոցցանցի էջից մի քանի նկարներ:

քաղ45

քաղաք1

քաղաքապետարան

քաղաքապետարան46

քաղաք




Լրահոս