ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկօրյա այցով մեկնել է Մոսկվա:
Նա մտադիր է բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Կողմերը կքննարկեն սիրիական կարգավորումը, Մինսկի համաձայնագրերն ու այլ հարցեր: Հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ակնկալվում է երկկողմ համագործակցության և միջազգային խնդիրների հարցով կարծիքների փոխանակում: