2 մլն դրամ` չորս ավիատոմսի համար. ԱԳՆ-ի «թռիչքները». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 29-ին պայմանագիր է կնքել «Իմպերիա Թրավել» ՍՊԸ-ի հետ եւ գնել 4 ավիատոմս՝ Ժնեւ-Փարիզ-Վարշավա-Երեւան ուղղությամբ: Նախարարության կողմից գնված ավիատոմսերից մեկը բիզնես կարգի է եղել, իսկ երեքը՝ էկոնոմ: Դրանց համար պետբյուջեից ծախսվել է 2 մլն 225 հազար 700 դրամ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ 2016-ին ներդրվելու է գործադիրի անդամների թռիչքների կարգավորման նոր ծրագիր: Կառավարությունը որոշել էր սահմանափակել պաշտոնյաների գործուղումների վրա ծախսվող միլիոնավոր դրամների վատնումը: Իսկ եթե որեւէ մեկը կորոշի իրեն սահմանված կարգով չարտոնված ճոխություն թույլ տալ, Դավիթ Հարությունյանի խոսքով, այդ գումարը պետական բյուջեից չի փոխհատուցվի: Բացառությունները միայն նախարարների դեպքում կարող են լինել»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս