Ռուսաստանը Հայաստանին է նվիրել երկրորդ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում ընթացող Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում ձեռք բերված երկրորդ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրի Հայաստանին հանձման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Ա. Պոպովան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գոր-ծադիր տնօրեն Մ.Սիդիբեն, ՌԴ ֆինանսների նախարարության միջազգային ֆինանսական հարաբերությունների բաժնի ղեկավար Ա.Բոկարեվը, ՀՀ պաշտոնական պատվիրակության անդամները ՀՀ առողջապահության նախարարի տեղա-կալ Գ.Միրիջանյանի գլխավորությամբ:

Իր շնորհակալական խոսքում նախարարի տեղակալը նշել է, որ շարժական կլինիկան օգտագործվելու է խոցելի բնակչությանը` մասնավորապես Հայաստանի մարզերում աշխատանքային միգրանտներին ու նրանց ընտանիքներին անվճար հիմունքներով բժշկական ծառայություններ տրամադրելու համար՝ պահպանելով կամավորության ու գաղտնիության սկզբունքները:

«Կլինիկայի շահագործումը թույլ կտա առավելագույնս մոտեցնելու ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունները դրանց կարիքն ունեցողներին, զգալիորեն կմեծացնի խորհրդատվության ու հետազոտության հասանելիությունը, ինչն էլ իր հեր-թին կնպաստի ՄԻԱՎ վարակի վաղ ախտորոշման բարելավմանը, բուժման ու խնամքի ժամանակին տրամադրմանը», -ասել է Միրիջանյանը։

Նա ՀՀ կառավարության, ՀՀ առողջապահության նախարարության անունից շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, «Ռոսպոտ-րեբնադզորին» և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործընկերներին, Հայաստանին մատուցած նվերի համար, ինչը, զգալի ներդրում կունենա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում:




Լրահոս