Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ Գևորգ Սաֆարայանի կալանքի ժամկետը 1.5 ամսով երկարաձգելու պահանջը: Դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գրավի դիմաց ազատ արձակելու մասին:
Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է Ամանորի գիշերը, ապա երկու ամսով կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այնուհետև դատարանը Սաֆարյանի կալանքը երկարաձգելու որոշում է կայացրել։