Ժիրայր Սէֆիլյանը մեծ շանսեր չունի. Լեռնիկ Ալեքսանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը վերջերս հայտնել էր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իշխանափոխության 3-րդ փուլը նախաձեռնելու մասին: Նա նշել էր, որ միավորվելու և մի քանի շաբաթից միասին փողոց դուրս գալու համար բանակցություններ են սկսելու ընդդիմադիր ուժերի հետ, որոնց թվում էին Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը, Աշոտ Մանուչարյանը, Պարույր Հայրիկյանը, Արամ Կարապետյանը:

Հայտնի դարձավ նաև, որ ընդդիմադիր շարժումը ներկայացրել է իշխանափոխության՝ 3 կետից բաղկացած ծրագիրը, որում նշված էր, թե ինչպես  են պատրաստվում հեռացնել վարչախմբին՝ միավորելով և՛ քաղաքական, և՛ հասարակական ուժերը, ներգրավելով ժողովրդին, պահանջելով անցկացնել արտահերթ ընտրություններ:

ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ՝ պարզելու, թե ինչ է նա մտածում ներկայացված ծրագրի վերաբերյալ:

«Մեծ շանսեր չունի: Ես միշտ ասել եմ՝ ամեն ինչ  միասնական գաղափարների շուրջ պետք է լինի. հանուն ինչ-որ բանի, այլ ոչ թե ընդդեմ: Երբեք լիարժեք արդյունքի հնարավոր չի լինի հասնել «ընդդեմ»-ով: Ես չեմ կարծում, որ որևէ բան ստացվի, քանի որ չկա միասնական գաղափարական հենք, ոչ էլ՝ ժողովրդի վստահություն»:




Լրահոս