Մուսուլմանին սպանել են Սուրբ Զատիկը շնորհավորելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Independent»-ի փոխանցմամբ՝ երեկ Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կրոնական հողի վրա սպանել են խանութպաններից մեկին:

Ասադ Շահը մահից որոշ ժամանակ առաջ սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով քրիստոնյաներին Սուրբ Զատկի կապակցությամբ:

«Ուրախ Սուրբ Զատիկ, հատկապես իմ սիրելի քրիստոնյա ազգին: Եկե՛ք իսկապես հետևենք Հիսուս Քրիստոսին (խաղաղություն մեզ բոլորիս) և երկու աշխարհներում հասնենք իրական հաջողության»:

Ականատեսների խոսքով՝ հանցագործներից մեկը դանակահարել է նրան, իսկ մյուսը՝ ոտքով անընդմեջ հարվածել գլխին:  40-ամյա Ասադ Շահը մահացել է ստացված վնասվածքներից:

Տեղական ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին և որակել դեպքը որպես կրոնական նախապաշարմունքի վրա հիմնված հանցագործություն:




Լրահոս