Ֆիլմեր, որոնք հաստատ «կրծում» են ձեր ուղեղը, սակայն դուք շարունակում եք թույլ տալ դա (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե դուք արդեն գրեթե տասն անգամ նայել եք «Անիծվածների կղզին» և փնտրում եք հերթական կինոշեդեվր, որը Ձեր երևակայթյունը տանում է մեկ այլ աշխարհ, որեմն AdMe.ru-ն ճիշտ ընտրություն է կատարել` Ձեզ օգնելու համար:

Քննություն

5296360-650-1450355855-5639894a4fc71

Հավաքել մի քանի անծանոթ մարդկանց ինչ-որ տարածության մեջ, պայմաններ դնել էքստրեմալ տարբեր աստիճանի, սահմանափակել ժամանակը և միջոցները, բաղադրատոմսը պարզ է, բայց հիանալի: Ութ թեկնածու լավ աշխատանքի համար, որոնցից կընտրվի միայն մեկը: Նրանցից յուրաքանչյուրը պետք է պատասխանի մեկ հարցի, բայց ինչ հարց….

Լավագույն առաջարկ. դիտել առցանց

5296460-650-1450355855-25

Վերգիլի Օլդմանն աճուրդային տան գործադիր տնօրեն է: Նա ժամանակ առ ժամանակ իր գործընկեր Բիլի հետ ամբողջ աշխարհի աչքի առջև մանևրներ  է անում` շահարկելով և խաբելով թե’ վաճառողներին և թե’ գնորդներին: Առանձնատան իր գաղտնի սենյակում նա հավաքել է տարբեր դարերի հարյուրավոր անգին նկարներ: Մի օր խորհրդավոր մի կին, ով թաքցնում է իր ինքնությունը, խնդրում է նրան վաճառել հնաոճ ընտանեկան իր:

Այժմ դու տեսնում ես ինձ. դիտել առցանց

5296410-650-1450355855-24aab153964f7494a02843293dc166ab015bf6df_900

Աշխարհի ամենալավ իլյուզիոնիստների թիմն իր իսկ շոուի ժամանակ կազմակերպում է կողոպուտներ` մուկ-կատու խաղալով ԿԳԲ-ի գործակալների հետ:

Ով եմ ես. դիտել առցանց

5296610-650-1450355855-maxresdefault

Բենջամինը համակարգչային երիտասարդ հանճար է: Մանկուց նա երազել է գերհերոս դառնալ և նվաճել աշխարհը: Բայց իրական աշխարհում նա ոչինչ է: Նրա կյանքն անսպասելի փոխվում է, երբ հանդիպում է իր հակադարձ պատկերին` խարիզմատիկ Մաքսին:

Միայն ամենալավը

5296810-650-1450355855-All-Good-Things-DI-3

Հանելուկային անհետացում, անցյալի գաղտնիքներ, գլխավոր հերոսի հոգեբանական առողջություն, ինտրիգներ և գեղեցիկ ռոմանտիկ պատմություն: Այս ամենը`մեկ ֆիլմում:

Երկվորյակ

5296660-650-1450355855-the-double

Այս ֆիլմը ստիպում է աշխատեցնել ուղեղը: Սայմոնը համեստ և հասարակ աշխատող է: Աշխատանքում նրան չեն նկատում, իսկ նրա երազանքների աղջիկն էլ անտեսում է նրան: Թվում է` այդպես կշարունակվի մշտապես, բայց մի անգամ հայտնվում է արտաքինով նրա երկվորյակը` Ջեյմսը, ով բնավորությամբ նրա հակապատկերն է: Ջեյմսը սկսում է վերցնել նրա կյանքը:

Ժամանակի հանգույց

5296860-650-1450355855-f_timcrimdvdrm_4e52f60

Հեկտորն ամենահասարակ մարդն է, ով իր կյանքից դժգոհ չէ: Օրերից մի օր անտառում  նա հայտնվում է ժամանակի մեքենայի մեջ: Սա հաստատ հերթական ամերիկյան պատմությւոնը չէ:

 

Անհետացած աղջիկը. դիտել առցանց

5296260-650-1450355855-720x405-gone-girl-DF-01826cc_rgb

Ամեն ինչ պատրաստ էր նրանց ամուսնության 5-ամյակի տոնակատարության համար, երբ կինն անհետացավ: Տանը մնացել էին բռնության, արյան հետքեր, որոնք փորձել էին մաքրել: Մնացել էին նաև «բանալիներ», որոնք նրանք օգտագործում էին «Գանձերի որոնում» խաղը խաղալիս: Եվ, կարծես, հենց այդ բանալիներն են գալիս օգնության տղամարդուն իր պաշտելի կնոջ որոնման աշխատանքների ընթացքում: Կինը նաև անհասկանալի գրություններ է թողել, որոնք նույնպես կօգնեն լույս սփռել նրա առեղծվածային անհետացման հանգամանքների վրա: Ինչպե՞ս կավարտվեն սիրող ամուսնու որոնումները…

 

Կուբ

5296310-650-1450355855-003-cube-theredlist

Եթե անգամ հնում եղել այդպիսի միտք, առաջին խոշոր «հերմետիկ թրիլլերը» դարձավ հենց  «Կուբը». Այսպիսով մի քանի մարդիկ հյատնվում են տարօրինակ մի վայրում, որտեղ շատ վտանգավոր է: Նրանք ամեն ինչ անում են այնտեղից դուսր գալու համար:

Արհեստական ինտելեկտ. դիտել առցանց

5296710-650-1450355855-maxresdefault-1

Ֆիլմի սյուժեն զարգանում է մի երիտասարդի շուրջ, ում վարձում է մի միլիարդատեր, ով իր կարողությունը կուտակել է բարձրտեխնոլոգիների ոլորտում կատարած մշակումների շնորհիվ: Աշխատակցի առաջադրանքը պետք է լինի մեկ շաբաթ շարունակ մի մեկուսի վայրում փորձարկել կին-ռոբոտին՝ արհեստական ինտելեկտով:

 




Լրահոս