Երեկ քրիստոնեական ամենագեղեցիկ տոներից մեկն էր` Սուրբ Զատիկը, որը մեծ շուքով եւ ըստ պատշաճի նշվեց ոչ միայն Հայաստանում, այլեւ Արցախում: Դադիվանք գյուղում տոնին նվիրված մեծ միջոցառում էր կազմակերպված, որին մանակցում էր նաեւ Երեւանից ժամանած «Պարենք հայերեն« երիտասարդական նախաձեռնությունը:
Դադիվանք, Նոր Բրաջուր, Եղեգնուտ գյուղերի բնակիչների կողմից օրվա խորհրդին համահունչ հյուրասիրություն տեղի ունեցավ, որն էլ ամբողջացրեց գեղեցիկ միջոցառումը: Իսկ ահա նրանց կողմից բեմադրված մի շարք թատերական ներկայացումներն էլ ապահովեցին բարձր տրամադրությունը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Արփինե Թովմասյան