«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը Շիրակի մարզպետ նշանակվելուց մեկ շաբաթ անց մարզպետարանի երկու աշխատակցի ազատել է աշխատանքից եւ նրանց փոխարեն նշանակել իր կուսակիցներին: Մասնավորապես՝ մարզպետը մարտի 11-ին աշխատանքից ազատել է նախկին մարզպետի օգնականներ Արաքսյա Կիրակոսյանին եւ Տիգրան Շահբազյանին: Նրանց փոխարեն մարզպետի օգնական են դարձել դաշնակցականներ Թաթուլ Մանուկյանը եւ Արմեն Պետրոսյանը: Վերջինս հայոց լեզվի եւ գրականության մասնագետ է, իսկ Թ. Մանուկյանը եղել է Սարատակ համայնքի ավագանու անդամ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: