Նիկոլ Փաշինյանն այցելել է Հրազդանի քաղաքապետարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան սոցցանցի իր էջում հայտարարել է, որ այցելել է Հրազդանի քաղաքապետարան.

«Այսօր այցելեցի Հրազդանի քաղաքապետարան: Հույս ունեմ այս այցից գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը շատ չի ճնշվի:

Ես նրան անկեղծորեն առողջություն եմ մաղթում եւ մեծ հաջողություններ՝ նոր աշխատանքի փնտրտուքի գործում:

Օդում կախված լուրերի համաձայն, ապրիլի 17-ի ընտրություններից հետո նրան Կոտայքի մարզպետի տեղակալ են նշանակելու:

Հույս ունեմ՝ նա սերտորեն կհամագործակցի նոր քաղաքապետի հետ, եւ 14 տարիների ընթացքում իր ձեռք բերած դրական (միայն դրական) փորձը կներդնի քաղաքի հետագա զարգացման գործում:

Հ.Գ. Ցավոք այսօր պարոն Դանիելյանի հետ շփվելու առիթ չունեցա: Ինչքան հասկացա, նա ժամանակին աշխատանքի ներկայանալու սիրահար չէ: Սա ասում եմ որպես վերադաս մարմնի անդամ՝ ԱԺ պատգամավոր:)




Լրահոս