Նոյերը բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը չի մասնակցի իտալացիների դեմ ընկերական խաղին:

Մյունխենի «Բավարիա»-ի 30-ամյա ֆուտբոլիստը ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով լքել է ազգային թիմի ճամբարը: Նա Մյունխենում կվերականգնվի «Բավարիա»-ի բժիշկների հսկողությամբ:

Հավելենք, որ Գերմանիա – Իտալիա խաղը կկայանա մարտի 29-ին Մյունխենում, կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:




Լրահոս