Գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացել է 4 մարզիկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Բոսթոն քաղաքում մեկնարկում է գեղասահքի մեծահասակների աշխարհի առաջնությունը:

Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացել է 4 մարզիկով` Անաստասիա Գալուստյան, Սլավիկ Հայրապետյան և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգ: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա մարտի 30-ին: Նույն օրը տղաները և պարային զույգերը կներկայանան կարճ ծրագրով:

Մարտի 31-ին կարճ ծրագրով կներկայանան  աղջիկները: Հաջորդ օրը տղաները և պարային զույգերը կմրցեն ազատ ծրագրում: Մրցումային վերջին օրը` ապրիլի 2-ին, կրկին պայքարի մեջ կմտնեն աղջիկները:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս