«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, օրերս մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու Պետդումայի պատգամավոր Ժիրինովսկու հետ։ Ապրիլի 15-ից Մոսկվայում ցուցադրվելու է Հակոբյանի ցեղասպանության մասին ֆիլմը, և նա փորձում է ոչ միայն կարծիք ստանալ Ժիրինովսկուց, այլև խնդրել նրան ելույթ ունենալ ОРТ-ով և գովաբանել յուր ռեժիսուրան՝ հընթացս հայ-ռուսական ժողովուրդների անմար բարեկամությունը, ինչին հաճախ «լծվում-ապալծվում» է Վոլֆովիչը։
Մեր աղբյուրին հարցրինք՝ բայց Ժիրինովսկին կանի՞ նման բան։ «Փողին մուննաթ»։ Մենք կապվեցինք Հակոբ Հակոբյանի հետ, որը, լսելով հարցը, բացարձակապես չզարմացավ, սակայն կեսբերան հերքեց Մոսկվայում իր ֆիլմի ցուցադրության և Ժիրինովսկու հետ հանդիպման փաստը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։