Այժմ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ աշխատանքային փակ հանդիպում է ընթանում։ Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովում ընթացող քննարկմանը մասնակցում են Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը և պատգամավորներ։
Հանդիպումն ընթանում է հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի նախագահությամբ: Հավելենք, որ այսօր կքննարկվի նաև 4+4+4 ձևաչափով քննարկումներ անցկացնելու հարցը: