Նման գործերում նոթատետրեր չեն պահում, գրառումներ չեն անում, յուրաքանչյուր գրվածք այդ թեմաներով տեղում այրում են. Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, «զինված հանցախմբի» քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է ԱԱԾ կողմից «բացահայտված», Արթուր Վարդանյանի կողմից կազմակերպված հանցավոր համագործակցություն ստեղծելու գործով նախաքննության ընթացքի մասին:

 

Անդրադառնալով քննիչի կողմից ներկայացված որոշ դրվագների` «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը սոցցանց իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ժողովուրդ ջան, այսօրվա ԱԱԾ-ի մամլո ասուլիսից հասկացա, որ Նորք -Մարաշի «բենլադենական» հայ ՇԱՏ ԼՈւՐՋ Ու «ԱՐՅՈւՆԱՐԲՈւ» «տեռորիստները» հեռուստացույց ու YouTube չեն ունեցել … Թե չէ գոնե Շտիռլիցի կինոն նայած կլինեին ու կիմանային, որ նման գործերում ՆՈԹԱՏԵՏՐԵՐ չեն պահում, ԳՐԱՌՈւՄՆԵՐ չեն անում, յուրաքանչյուր ԳՐՎԱԾՔ այդ թեմաներով տեղում ԱՅՐՈւՄ են ու ՀԵՌԱԽՈՍՆԵՐՈՎ իրար հետ դրա մասին չեն ԽՈՍՈւՄ…»:




Լրահոս