Կարևոր է իմանալ` եղե՞լ են կրկնաքվեարկություններ, թե՞ ոչ. տեսականորեն նախագիծ կա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր անցկացվեց քննարկում ՀՀ ԸՕ նոր նախագծի շուրջ: Քննարկմանը մասնակցում էին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբեն Հակոբյանը, Հովհաննես Մարգարյանը, Լյովա Խաչատրյանը, Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով քննարկումներին` ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց համար կարևոր հարց է իմանալ` թե ինչպիսի քվեարկություն է եղել, և եղե՞լ են կրկնաքվեարկություններ, թե՞ ոչ: «Հիմա տեսականորեն կա այդպիսի նախագիծ, որը կարող է հավաստի տեղեկատվություն տալ այդ մասին, բայց, ցավոք սրտի, այս պահին չկա վստահություն, որ դա կարող է իրականացվել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս