Այսօր Հրազդանում Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի նախընտրական կարգախոսին և հայտարարեց, որ իր համար դա պարզապես ծիծաղելի է:
Նշենք, որ Դանիելյանը կարգախոսը «Իմ թիմը հրազդանցին է», որի ակնարկը պարզ է Փաշինյանի համար: «Վերջին շրջանում եղել եմ Հայաստանի ավելի քան 60 տարածքներում, և յուրաքանչյուր տեղ մտնում եմ որպես իմ բակը, քանի որ ՀՀ-ն իմ հայրենիքն է, Վանատուրն իմ հայրենիքն է, Հրազդանն իմ հայրենիքն է: Այս ակնարկներն անելով Հրազդանի քաղաքապետը չի հասկանում, թե 14 տարի որ քաղաքի քաղաքապետն է եղել նա: Ես բազմաթիվ իջևանցիներ գիտեմ, որոնք եկել , ապրում են այստեղ: Նա գիտի, թե Հրազդանը քաղաքի առաջին հարկով է սահմանափակվում: Ես թույլ չեմ տա, որ ՀՀ-ն մասնատեն և դարձնեն մերոնքական և ձերոնքական: ՀՀ-ի յուրաքանչյուր քաղաքացի իմ հայրենակիցն է, իմ հարազատը: Եթե այդքան շատ եք մտածում Հրազդանի մասին, այս ինչ վիճակում է գտնվում Հրազդանը, մի բարեկարգ փողոց եմ հանդիպել, այն էլ այն փողոցը, որը գտնվում է քաղաքապետի տան կողքին», – ընդգծեց նա
Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը գալիս է յուրաքանչյուր հրազդանցու արժանապատվությունը բարձր պահելու համար: