Այսօր պետք է համախմբվել Հրազդանն այս վիճակից հանելու և հրազդանցուն Արամ Դանիելյանից տարանջատելու համար, որպեսզի հրազդանցին կարողանա ազատ քայլել, ճիշտ մտածել և ազատ իր տեսակետն արտահայտել: Հրազդանի քաղաքապետի ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկի ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը:
Հիշեցնենք, որ այսօրվանից մեկնարկել է ապրիլի 17-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Սյուզի Մուրադյան, Հովսեփ Հովսեփյան