«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Պատասխանելով նախկին մարզպետի օգնականներին աշխատանքից ազատելու վերաբերյալ հարցին՝ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ասել է, թե ինքը ոչ մեկի առաջ «ատչոտ տալու չունի»։
«ՉԻ» – Կարծում ենք՝ Յուսուֆի սույն հայտարարությունը պիտի որ խիստ մտահոգի ՀՅԴ ղեկավարությանը։ Չէ, հասկանալի է, որ Դաշնակցությունը, որպես կուսակցություն, հասարակությանը «ատչոտ տալու չունի» և երբեք էլ չի էլ զբաղվել այդ անշնորհակալ գործով, բայց Դաշնակցության քվոտայով մարզպետ դարձած ընկերը, համաձայնվեք, առնվազն ֆինանսական «ատչոտ» պիտի տա մայր կուսակցությանը (ցանկալի է կայուն տարադրամով)։ Ի վերջո Դաշնակցությունը հենց դրա համար էր «քյալլա տալիս» ու իշխանական լծակներ ուզում։ Իսկ ժողովրդին «ատչոտ տալու» կարիք իսկապես չկա։ Թող «ատչոտ տան» նրանք, ովքեր իբր ժողովրդի քվեներով են հասել իշխանության»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։