«168 ժամ» թերթը գրում է. ««Ինձ համար անհասկանալի է վրացական դրոշակը հայկական ինքնաթիռի վրա, որի վրա գրված է Արմենիա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» հ/կ նախագահ, ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը խոսելով հայ-վրացական ավիացիոն դաշինքի մասին։
Հիշեցնենք, որ հայ-վրացական «Արմենիա» ավիաընկերությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից արդեն ստացել է ավիափոխադրումների հավաստագիր և կանոնավոր չվերթերը նախատեսվում է սկսել ապրիլի 21-ին Մոսկվա, Թել Ավիվ ուղղություններով։
«Ինքնարժեքից էժան ոչ ոք չի թռնի, դա միայն պատահում է հանցագործ նպատակներով, օրինակ, «Աերոֆլոտն» ընդհանրապես անվճար կթռնի, մինչև ուրիշներին չխեղդի։ Մեզ մոտ «Աերոֆլոտն» ինչ ուզում է անում է։ Եթե ինչ-որ մեկն ասում է ինքարժեքից ցածր, ուրեմն հանցագործ նպատակների համար է ուզում դա անել։ Հիմա կարող է ժամանակավոր անեն, հետո գները կբարձրացնեն։ Այդ վրացու ելույթների ոչ բոլորին եմ հետևում, բայց ասաց՝ «ես նկատի ունեի առանց օդանավակայանի ծախսերի, դրա համար եմ այդքան գին ասել»»,– նշեց Դ. Ադբաշյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։