«Համեմատություն անցկացնելով 1996 թ. նախագահական ընտրությունների հետ`
2008-ի ընտրությունների արդյունքները ոչ մի դեպքում չպետք է կասկածի տակ
դնել»:
ԱԺԿ նախագահ, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան
Էխ, Շավարշ, բա ի՞նչ էիք կարծում, փոխնախարարի պաշտոնը հենց այնպե՞ս եք
ստացել: Բա իհարկե, ստիպված եք լինելու նման մտքի գոհարներ արտաբերել: Իսկ
եթե ավելի լուրջ, իսկապես, 1996-ի եւ 2008-ի նախագահական ընտրությունների
միջեւ համեմատության եզրեր չկան: Եթե այն ժամանակ ընդամենը ծեծի
ենթարկվեցին ԱԺ խոսնակն ու փոխխոսնակը, ապա 2008-ին 10 մարդ գնդակահարվեց
Երեւանի կենտրոնում, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին ու լցվեցին բանտերը:
Թեպետ չի բացառվում, որ ապագա ԱԳ փոխնախարարը եւս կարող է 2012-ի
ընտրություններից հետո 2008-ի մասին այսպիսի կարծիք հայտնել. պաշտոնը քաղցր
բան է: