Փորձեցին ջրից չոր դուրս գալ. (ֆոտո) «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում արդեն մոտ յոթ տարի է՝ Հայաստանի վարչապետի որոշումները հրապարակվում են ՀՀ կառավարության պաշտոնական «ՀՀ էլեկտրոնային կառավարում» կայքէջում: Օրինակ՝ այդ կայքից ցանկացած ոք կարող է տեղեկանալ, որ այս կամ այն մարզպետը, մարզպետների տեղակալները, նախարարները, փոխնախարարները, պետական մարմինների այլ ղեկավարներ արձակուրդ կամ գործուղման են մեկնել: Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ չնայած կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նախորդ օրը` մարտի 30-ին, Հրազդանի քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի քարոզարշավին մասնակցելիս հայտարարել էր, թե ինքը գտնվում է արձակուրդում, սակայն «ՀՀ էլեկտրոնային կառավարում» կայքի «Վարչապետի որոշումներ» բաժնում երեկվա դրությամբ համապատասխան որոշումը բացակայում էր (տես` նկար 1):

12921001_626346714179610_413696174_n

Իսկ երեկ «Ժողովուրդ»-ի կողմից խնդրին անդրադառնալուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի ստորագրած որոշումների շարքում արդեն նման փաստաթուղթ հայտնվեց (տես՝ նկար 2): Հասկանալի է, որ «հետին թվով» գրել ու ավելացրել են որոշումը:

12900214_626346740846274_621410847_n

Ի դեպ, ՀՀ կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանը եւս մարտի 29-ից գտնվում է արձակուրդում՝ կրկին Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի քարոզչությամբ զբաղվելու համար: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Կոտայքի մարզպետարանում մեկ մարզպետից եւ նրա երեք տեղակալներից պաշտոնապես աշխատանքի մեջ են մնացել միայն երկու փոխմարզպետները` Համլետ Հայրապետյանը եւ Վալերիկ Բակլաչյանը: Վերջինս էլ մինչեւ ապրիլի 15-ը իրականացնելու է մարզպետի պարտականությունները»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս