Հետաքրքիր է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները գտնվում են ԱՄՆ-ում և այդ ընթացքում սկսվում է այսպիսի մի էսկալացիա, որը 1994 թվականից ի վեր չէր եղել: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանում տիրող լարվածությանը, այս մասին նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Ես կարծում եմ` այդտեղ է հիմնական խնդիրը: Sա գեոքաղաքական ինչ-որ նպատակներ ունի, այլ ոչ թե զուտ հայ-ադրբեջանական», – ընդգծեց նա:
Կարապետյանը հավելեց, որ հիմա ամենակարևորն իրավիճակի կայունացումն է: