Առավոտյան ստանալով առաջադրանք շտապ մեկնել եմ Մարտունիի շրջանային հիվանդանոց, որտեղից տեղափոխել եմ 2005 թվականին ծնված երեխա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Արևիկ մանկական բուժմիավորման տնօրեն Մեսրոպ Մարգարյանը:
Մարգարյանը նշեց, որ երեխայի մոտ առկա է ազդրի վնասվածք: «Երեխային անմիջապես վիրահատել ենք, կատարվել է վերքի առաջնահերթ մշակում, ազդոսկրի կմախքային ձգում, իրավիճակը կայուն ծանր է, կյանքին սպառմնացող ոչինչ չկա», – ընդգծեց նա, հավելելով, որ մյուս վիրավոր երեխան 2007 թվականի ծնված է: