“Տավուշի մարզում ուղևորափոխադրումներ կատարող վարորդներից մեկը մեզ հայտնեց, որ հուլիսի 29-ին Իջևան-Նոյեմբերյան 65 կմ երկարությամբ ճանապարհին ինքը հանդիպել է հանդիպակաց երթևեկող, ռուսական համարանիշներով մոտ 35 ավտոմեքենայի։ Վարորդի խոսքերով՝ այդ ճանապարհին իրեն հանդիպած հայկական համարանիշներով ավտոմեքենաները թվով ավելի քիչ էին։ Ամռան սեզոնին Ռուսաստանից մեր հայրենակիցները, հիմնականում Բագրատաշենի անցակետով, ժամանում են Հայաստան՝ մի մասը ավելի էժան գներով ատամնաբուժական խնդիրները լուծելու, մյուսները՝ իրենց ծննդավայրը, բարեկամներին տեսնելու համար։
Մանրամասները այսօրվա համարում